«Իրանը կասկածամտությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի մտադրություններին, որն աշխարհի տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի: Վաշինգտոնի միջամտությունը Կովկասի գործերին լուրջ սպառնալիք է տարածաշրջանային պետությունների կայունության համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:               
 

Դատախազության կողմնակալ մոտեցումները Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուների նկատմամբ

Դատախազության կողմնակալ մոտեցումները Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուների նկատմամբ
01.06.2026 | 16:18

Հայտարարություն

Նախընտրական շրջանում Հայաստանում արձանագրվող մի շարք գործընթացներ լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս՝ իրավունքի գերակայության, պետական ինստիտուտների քաղաքական չեզոքության և ընտրական գործընթացների արդարության տեսանկյունից։

Վերջին օրերին ակնհայտ է դարձել, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի պատգամավորության թեկնածուների նկատմամբ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա իրավապահ մարմինները, մասնավորապես՝ դատախազությունը, ցուցաբերում են բացառիկ արագ արձագանք և հետևողականություն։ Հատկանշական է, որ նման գործընթացները հաճախ համընկնում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակայնորեն հնչեցվող քաղաքական գնահատականների և հանձնարարականների հետ։

Ստեղծվում է տպավորություն, որ որոշ պաշտոնատար անձինք պատրաստակամորեն և անհապաղ կերպով իրականացնում են քաղաքական իշխանության կողմից հնչեցվող ուղերձները, ինչի հետևանքով ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ նախաձեռնվում են քրեական վարույթներ, իսկ առանձին դեպքերում կիրառվում են նաև ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցներ։

Միևնույն ժամանակ, բոլորովին այլ վերաբերմունք է դրսևորվում այն դեպքերում, երբ ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվում ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցչի կողմից՝ իշխանական քաղաքական ուժի պատգամավորության թեկնածուի նկատմամբ։

Մասնավորապես, ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Էդգար Հովհաննիսյանը հրապարակային և գրավոր կարգով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գործողությունների վերաբերյալ՝ մատնանշելով ենթադրյալ հանցակազմի հատկանիշներ պարունակող հանգամանքներ։ Սակայն մինչ օրս հանրությանը հայտնի չէ որևէ տեղեկություն այն մասին, որ հաղորդման հիման վրա իրականացվել են օրենքով նախատեսված պատշաճ դատավարական գործողություններ։

Նման մոտեցումը կարող է հանրության մոտ ձևավորել արդարադատության ընտրովի կիրառման տպավորություն և կասկածի տակ դնել իրավապահ մարմինների անկողմնակալությունն ու անկախությունը։

Մենք համոզված ենք, որ օրենքի առջև բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, պետք է լինեն հավասար։ Իրավապահ մարմինների գործունեությունը պետք է հիմնված լինի բացառապես օրենքի պահանջների, այլ ոչ թե քաղաքական նպատակահարմարության վրա։

Հակառակ դեպքում, ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը կարող է էապես նվազել, իսկ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը՝ հայտնվել հիմնավորված հանրային կասկածների ներքո։

Կոչ ենք անում իրավասու մարմիններին ապահովել օրենքի միատեսակ և անաչառ կիրառում, ինչպես նաև հանրությանը ներկայացնել հանցագործության մասին հաղորդումների քննության արդյունքների վերաբերյալ սպառիչ և թափանցիկ տեղեկատվություն։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

01.06.2026 թ.

Դիտվել է՝ 238

Մեկնաբանություններ

¢â‚¬Å¡Ãƒâ€šÃ‚»/culture" rel="nofollow">Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 02.06.2026